Ղրիմում, հուլիսի 29-ին իր աշխատանքներ է մեկնարկել է «Ուկրաինայի հայերի միության մանկապատանեկան ամառային ճամբար-2013»-ը: Եվպատորիա հանգստավայրի մոտ գտնվող «Ռյաբինկա» հանգստյան տուն են ժամանել երեխաներ Ուկրաինայի տարբեր շրջաններից, ինչպես նաեւ մի խումբ երեխաներ Հայաստանից, փոխանցում է Analitika.at.ua-ն:
Երկու շաբաթների ընթացքում երեխաներն իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Սեւ ծովի ափին: Նրանց համար նախապատրաստվել է լայնածավալ վերականգնողական ծրագիր, նախատեսվում են նաեւ հետաքրքիր էքսկուրսիաներ դեպի հայկական պատմական հուշարձաններ եւ Ղրիմի այլ տեսարժան վայրեր: Մեծ ուշադրություն է դարձվել նաեւ երեխաներին հայոց լեզվին եւ հայ մշակույթին ծանոթացնելուն:
Ընդհանուր առմամբ, այս տարի ճամբարում հանգստացող երեխաների թիվը 60 է: Հատուկ ընտրության միջոցով ճամբարային ծրագրում ներառվել են առավել տաղանդավոր, ակտիվ եւ իրենց ազգային արմատները ճանաչել ձգտող երեխաներ եւ դեռահասներ:
Ճամբարը ղեկավարում է Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահ վարդան Հարությունյան: Կրթական ծրագրերին մասնակցում են մի շարք փորձառու մանկավարժներ:
Իրենց հերթին ճամբարում հանգստացող հայ երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին՝ նախաձեռնության եւ երեխաների հանգստի համար ընտրված հրաշալի վայրի եւ պայմանների համար:





























