Հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում, հուլիսի 30-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.15-ին «կրծքավանդակի եւ հարթիակային շրջանի բութ տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Արգինե Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նորաշեն գյուղի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, 61-ամյա Լյուդմիլա Ս.-ն ծեծի է ենթարկել Արգինե Բ.-ին եւ պատճառել  վնասվածք:

Արգինե Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: