Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, հուլիսի 31-ի երեկոյան, Մյասնիկյան գյուղից բերման են ենթարկել 35-ամյա Գարիկ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. մարտի 27-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի /բռնաբարություն/ մեղադրանքով:





























