Էլբրուսի բարդ բարձունքը հաղթահարելու եւ լեռնագնացների անվտանգությունն ապահովելու համար ծրագրվում է պարաններից պատրաստված հարմարանքներ տեղադրել։ Ինչպես հաղորդվում է ԱԻՆ կայքում, նման նորամուծության շնորհիվ զբոսաշրջիկները բարդ եղանակային պայմաններում չեն շեղվի ճանապարհից։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Նախարարի հանձնարարությամբ՝ ԱԻՆ Հյուսիս-կովկասյան տարածաշրջանային կենտրոնի պետ Նիկոլայ Լիտյուկն այցելել է Մերձէլբրուս։ Արդյունքում որոշում է կայացվել պարաններով հարմարանքներ պատրաստել։ Դրանց տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են։ Նախագիծն առաջիկայում կավարտվի։





























