Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, հուլիսի 31-ին, իր տնից բերման են ենթարկել 23-ամյա Արմեն Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. օգոստոսի 26-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի /անձնական ունեցվածքի գողություն/ մեղադրանքով:





























