Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին, հուլիսի 31-ին, ժամը 17.10-ի սահմաններում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» եւ «Շեւրոլետ Նիվա»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Շեւրոլետ Նիվա»-ի եւ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: