Հայաստանում հուլիսի 31-ից  օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գողության 12 դեպքից բացահայտվել է 5-ը, իսկ խարդախության 9 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2  եւ գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ավտովթար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: