Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունի բաժնի ծառայողները, հուլիսի 31-ին, ողություն կատարելու կասկածանքով, Երեւանի  Զավարյան փողոցի թիվ 16 հասցեից  ոստիկանություն բերման են ենթարկել 33-ամյա Գոհար Հ.-ին եւ 41-ամյա Աննա Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գոհար Հ.-ն եւ Աննա Գ.-ն խոստովանական բացատրություններ են տվել, որ նախնական համաձայնության գալով, ս/թ հուլիսի կեսերին Զավարյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող հագուստի խանութի դուռը բացելով` մտել են ներս եւ գողացել կանացի զգեստներ: 

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: