Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հրապարակել է սոցհարցման տվյալները, որը կապված է երկրի բնիկների՝ ներգաղթյալների հանդեպ ունեցած վերաբերմունքի հետ։ Հարցման տվյալներով՝ ռուսները նախկինի պես կարծում են, որ հյուրերն ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան օգուտ են տալիս ընդունող երկրին։

Ռուսների 65 տոկոսը գտնում է, որ ներգաղթյալների թվի ավելացումը նախ եւ առաջ հանգեցնում է երկրում կոռուպցիայի եւ հանցավորության ավելացմանը։

Հարցվածների 47 տոկոսը կարծում է, որ ժամանողները լրացնում են ցածր որակավորում ունեցողների եւ ցածր աշխատավարձով աշխատողների պակասը։ 40 տոկոսը գտնում է, որ ներգաղթը բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա։ Այս մասին գրում է Russia Roday-ը։

Հարցումն անցկացվել է 2013թ հուլիսի 13-14-ը։ Դրան մասնակցել է 1600 մարդ։ Վիճակագրության սխալվելու հնարավորությունը 3,45 տոկոս է։