Ադրբեջանում վարորդը դատի է տվել կարճ կիսաշրջազգեստով աղջկան։

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով Sumqayitxeber.com-ը, միջադեպը տեղի է ունեցել Սումգաիթում։ Ըստ երիտասարդի, վթարի պատճառն այն է, որ նա երկար ժամանակ է նայել աղջկա ոտքերին։ Նա արդեն պատրաստվում է փաստաբանի միջոցով հայց ներկայացնել դատարան, քանի որ կարծում է, որ եթե աղջիկը կարճ կիսաշրջազգեստով չլիներ, ինքը վթարի չէր ենթարկվի։ Նույն հաջողությամբ նա կորղ էր դատի տալ փողոցի շենքերին, եթե երկար ժամանակ նայեր դրանց։

Այս զվարճալի դեպքը եւս մեկ անգամ վկայում է, թե Ադրբեջանն ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ պաշտոնական մակարդակում։