Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի վերին հատվածում օգոստոսի 4-ին, կվերաբացվի գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառը: Տոնավաճառը կգործի մինչեւ տարեվերջ՝ միայն շաբաթ եւ կիրակի օրերին, իսկ դեկտեմբերի վերջին տասնօրյակին կաշխատի ամենօրյա ռեժիմով:
ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե շուկան նախատեսված է 200 տաղավարի համար: Տոնավաճառին կարող են մասնակցել բացառապես սեփական արտադրանքը ներկայացնող սուբյեկտները՝ անվճար հիմունքներով: Առեւտրային միջնորդների միջամտությունը բացառելու նպատակով սահմանվել են հատուկ ընթացակարգեր. մասնակցության թույլտվությունը տրվում է հատուկ տեղեկանքներով՝ միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կողմից:
Տոնավաճառի մասնակիցներին Գյուղատնտեսության նախարարությունն անվճար կտրամադրի հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ եւ արտահագուստ:Տոնավաճառը կգործի Գյուղատնտեսության նախարարության, քաղաքապետարանի եւ ոստիկանության վերահսկողության ներքո:




























