Villages Group ընկերությունը, որ Ֆրանսիայի տարածքում զբաղվում է տարեց մարդկանց համար հանգստի տների շինարարությամբ, ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց համար հանգստի տներ է առաջարկում: Ընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն, «Հարավային ջրանցքը գեյերի եւ լեսբուհիների համար առանձնացված օազիս է»:
Տեղանքը, որն արդեն ստացել է Village-Canal du Midi անվանումը, բաղկացած է 107 առանձին տնակներից՝ կառուցված էկոլոգիապես մաքուր նյութերից, ավանդական գյուղական ոճով:
Միակ խնդիրն այն է, որ Օդ համայնքի քաղաքապետը տեղյակ չէ տարեց նույնասեռականների համար նախատեսված տարածքից: Agence France Presse-ի թղթակցին նա հայտնել է, թե «չափազանց զարմացած է, քանի որ տեղյակ չէ նման նախագծից»: Հանգստի գոտու շինարարության պայմանագիր ստորագրվել է մարտին, սակայն այն ժամանակ, ըստ քաղաքապետի, ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց մասին խոսք չի եղել:





























