Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննադատել է պաշտպանության նախարարության աշխատանքը՝ նշելով, որ «ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լիներ»:
«Կան խնդիրներ պաշտպանության նախարարությունում... Այնտեղ պետք եղածի պես չէ ամեն ինչ»,- ասել է Սահակաշվիլին Վրաստանի Զինված ուժերի միացյալ շտաբի նախկին պետ, գեներալ Գեորգի Կալանդաձեի հետ հանդիպմանը:
Նախագահը դժգոհել է, որ Վրաստանը լավ ինժեներներ ունի, սակայն ռազմական արդյունաբերության «Դելտա» գործարանը չի աշխաում: «Դադարեցված են «Լազիկա»-ի, «Դիդգորի»-ի (ռազմական մեքենաներ-խմբ.), թռչող սարքերի արտադրությունը»,- ասել է Սահակաշվիլին: Նա նաեւ նշել է, թե զինվորների սննդի համար նախատեսված տենդերները հաղթել են «ծանոթ-բարեկամները»:
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության ներկայիս նախարարը Սահակաշվիլիին մրցակից «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչն է՝ Իրակլի Ալասանիան:





























