Անվանի դերասան Ազատ Գասպարյանը դեռ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակը կայուն է:

Ազատ Գասպարյանի դուստրը՝ Նաիրի Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հոր վիճակը կայուն է: Նա երկու տարի առաջ, ներկայացման փորձի ժամանակ վնասել էր ողնաշարի սկավառակները: Դերասանը մի քանի օր առաջ սուր ցավեր է ունեցել, եւ իր ոտքով եկել է բուժումը շարունակելու: