Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի 3-րդ հանրային լողափում «Իկարուս» մակնիշի ավտոբուսը արգելափակվել է ցեխակույտի մեջ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 1-ին, ժամը 17.19-ին, որ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «Իկարուս» մակնիշի 35 TS 082 պետհամարանիշով ավտոմեքենան:





























