Շվեդիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին արտացոլում է այդ հարցի շուրջ դիրքորոշումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Շվեդիայի խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գորան Լենմարկերը:
Միաժամանակ նա ընդգծել է, թե «այստեղ կա նաեւ հավասարակշռության պահ, քանի որ մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների գործընթացում»:
Լենմարկերը հույս է հայտնել, որ Շվեդիայի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն տուժի երեկ կայացված որոշումից:
Հիշեցնենք, որ չնայած Անկարայի բողոքներին, Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը:



























