Հայաստանում 2013 թ. առաջին կիսամյակում իրականացվել են 67.1 մլն դրամի երկրաբանահետախուզական աշխատանքներ; Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Վերջին 5 տարիներին, կիսամյակային կտրվածքով, սա երկրաբանահետախուզական աշխատանքների ամենամեծ ծավալն է: Համեմատության համար՝ 2012 թ. առաջին կիսամյակում իրականացվել են 41.8 մլն դրամի, 2011 թ.՝ 57.4 մլն դրամի աշխատանքներ:
Նշենք, որ երկրաբանահետախուզական աշխատանքների ռեկորդը (տարեկան կտրվածքով) գրանցվել է 2008 թ.՝ 337.3 մլն դրամ: Այսպիսով՝ մինչգնաժամային 2008 թ. համեմատ երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը էապես կրճատվել է, սակայն տարեցտարի զգալի աճ է արձանագրվում;
Երկրաբանահետախուզական աշխատանքները ներկայում գրեթե 100%-ով ուղղվում են դեպի գունավոր մետաղների արդյունահանում:




























