Թբիլիսիում ՆԳՆ վարչության Գլդանի Նաձալադեւի բաժանմունքի աշխատակիցներն օգոստոսի 2-ին ոստիկանության շենքում ձեռքի նռնակով պայթյուն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալել են 1993թ. ծնված Ուշանգի Տ.-ին, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Ըստ նախարարության տվյալների՝ Ուշանգի Տ.-ն նախկինում դատվել է գողության համար:
«2013թ. օգոստոսի 2-ի գիշերը նռնակով զինված մի երիտասարդ մտել է Գլդանի առաջին բաժանմունքի շենք: Պայթյունի հետեւանքով ոտքի թեթեւ վնասվածք է ստացել ոստիկանության աշխատակիցը եւ վնասվել է շենքը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վիրավոր ոստիկանին բուժօգնություն է ցուցաբերվել, նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից:
«Ըստ նախնական տեղեկության՝ Ուշանգի Տ.-ն եղել է ալկոհոլի ազդեցության տակ», - ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Ընդ որում, նա արդեն խոստովանել է իր մեղքը:





























