«Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի   վարորդը օգոստոսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: