Ալագյազ-Արթիկ ճանապարհի 24-րդ կմ-ին օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, «Մոսկվիչ 2141» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մոսկվիչ 2141»-ի վարորդը  եւ նշված վայրում գտնվող 48-ամյա  տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: