Սեւանա լճի աղբը վտանգավոր է մանրաձկների համար: Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել են Սեւանի հայ-ֆրանսիական  4-րդ ստորջրյա արշավախմբի մասնակիցները՝  «Սեւան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր  Արա Ավագյանը, ֆրանսիական կողմի ներկայացուցիչ, Ստորջրյա հետազոտությունների հայկական կենտրոնի մասնագետ Ստեփան Կոջոյանը: 

«Մետաղական աղբի սուր ծայրերը կարող են վնասել ձկներին, իսկ հատակում հայտնված ցանցերը կարող են վտանգավոր լինել մանրաձկների համար: Նրանցում կարելի է խճճվել, իսկ մանրաձկները չգիտեն՝ դա ինչ է, եւ մոտ են լողում», – հայտնել են նրանք: Ըստ նրանց՝ լիճն աղբից մաքրելը շատ կարեւոր է ձկների անվտանգության համար: