«Սադախլո» մաքսային անցակետում Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության աշխատակիցները չհայտարարագրված ոսկյա զարդեր են հայտնաբերել:
«Հայաստանի տարածքից Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացի Ա. Ա.-ի իրերի ստուգման ժամանակ չհայտարարագրված ոսկյա զարդեր են հայտնաբերվել՝ երեք մանյակ, ականջօղեր, երեք մատանի, չորս խաչ եւ մեկ կախազարդ: Զարդերի ընդհանուր քաշն է 178,99 գ», - հայտնել են Եկամուտների ծառայությունից:
Առգրաված ոսկյա իրերի ընդհանուր արժեքը 7700,73 լարի է, հաղորդում է «Գռուզիա Օնլայնը»:
Ռուսաստանի քաղաքացին Վրաստանի ՔՕ 289-րդ հոդվածի 10-րդ մասի համապատասխան տուգանվել է 7700, 73 լարիով:





























