Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին հավատարիմ նախագահական գվարդիայի զինվորները եւ իրավապահները այսօր ճնշել են զինվորականների ցույցերը, որոնք պահանջում էին ժամանակին վճարել աշխատավարձը:
Սանայից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի մոտ հարյուր կողմնակիցներ, որոնք ծառայում էին նրա հաջորդի ցրած վերնախավային Հանրապետական գվարդիայում, հավաքվել էին նախագահի պալատի դիմացի հրապարակում՝ զենքը ձեռքերին: Սկսված փոխհրաձգության արդյունքում նրանցից մեկը զոհվել, տասնյակները վիրավորվել են, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Զինված պայքարն ավարտվել է, երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանական հատուկ ջոկատը, որն էլ ցուցարարներին քաղաքից դուրս է մղել: Պալատ տանող փողոցներն այդ ընթացքում փակվել են: Ավելի ուշ երթեւեկությունը վերականգնվել է:
Նախորդ տարի իշխանության եկած Եմենի նախագահ Մանսուր Հադինայս պահին այցով գտնվում է ԱՄՆ-ում:





























