Հայաստանի փրկարար ծառայությունն այսօր՝ օգոստոսի 2-ին ութ փակ դուռ է բացել: Համենայն դեպս, նման տվյալ է ներկայացված ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 2-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուլիքեւխվյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. բնակիչը մնացել է դրսում: Փրկարարները բացել են Լ. Ե.-ին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 2-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վաղարշյան փողոցի թիվ 24/3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը մնացել է դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները բացել են Ս.Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 2-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ.Մկրտչյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դուռը փակվել է, ներսում մնացել են 2 երեխա. անհաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները բացել են Ն. Ա.-ին պատկանող բնակարանի լոգարանի դուռը:

Օգոստոսի 2-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները բացել են Ս. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 2-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացեվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում կա 2 երեխա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարները բացել են բնակարանի դուռը:

Օգոստոսի 2-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. բնակիչը մնացել է դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները բացել են Է. Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 2-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները բացել են Գ. Կ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Օգոստոսի 2-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գալշոյան փողոցի թիվ 58ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Կ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Ամեն անգամ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: