Առաջիկա շաբաթ օրը Հայաստանի հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, լեռներում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Կիրակի օրը կարճատեւ անձրեւներն ու ամպրոպը օդերեւութաբանները կանխատեսում են արդեն հանրապետության տարածքի մեծ մասում: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 2-7 մ/վրկ, որը ամպրոպի ժամանակ կարող է հասնել 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ին կնվազի 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում, օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպամածության ավելացում, սակայն տեղումների հավանականությունը փոքր է, իսկ օգոստոսի 4-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի 15-20 մ/վրկ քամու ուժգնությամբ:
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը սպասվում է+18+20, վաղը ցերեկը` +31+33 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Կոտայքում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Գեղարքունիքում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Լոռիում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+23,
Տավուշում` գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում ` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+31,
Արարատում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +22+26,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +17+21,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +20+25:





























