Արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են 88,8 մլն դոլար եւ  վաճառել 102 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,74 մլն դոլարի առք եւ վաճառք:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6.3 մլն եվրո եւ վաճառվել 10.8 մլն եվրո:

Հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 28 մլրդ դրամ (համարժեք է մոտ 68 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 60.1 մլն ԱՄՆ դոլար: