«Մատվեեւյան» շուկայում տեղի ունեցած միջադեպից հետո ուստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների թվում հայեր չկան: Այս մասին նշվել է օգոստոսի 1-ին, Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում ՌՀՄ ղեկավարության եւ Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
ՌՀՄ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է «Մատվեեւյան» շուկայում տեղի ունեցած միջադեպից հետո ստեղծված իրավիճակը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Պոդոլսկում սարսափելի ավտովթարի լուսաբանմանը ռուսական եւ հայկական լրատվամիջոցների կողմից:
Կողմերը պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական՝ նպատակ հետապնդելով ստեղծել փոխադարձ շփումների առավել արդյունավետ մեխանիզմ` ազգամիջյան բնույթ կրող հնարավոր միջադեպերը կանխարգելելու համար: Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ անցկացնել մի շարք համատեղ միջոցառումներ:





























