«Ալ Քաիդայի» առաջնորդ Այման ալ Զավահիրին լույս շաբաթ օրվա գիշերը տարածած ուղերձում ԱՄՆ-ին մեղադրել է Եգիպտոսի նախագահ Մուրսիին տապալելու համար։
«Խաչակիրներն ու սեկուլյարիստները ամերիկանացված բանակների հետ Պարսից ծոցի երկրներից ստացված փողով համաձայնել են տապալել Մուհամեդ Մուրսիի կառավարությունը», — ալ Զավահիրիի խոսքերն է մեջբերում Sky News-ը։
Կահիրեում անցնողգիշեր շարունակվել են պաշտոնանկ նախագահի կողմնակիցների ցույցերը, հայտնում է Reuters-ը։ Մարդիկ չեն ցրվում՝ չնայած կառավարության համառ կոչերին, հայտնում է Gazeta.ru-ն։





























