Լոռու մարզի Դսեղ գյուղի սկզբնամասում այրվել է ավտոմեքենա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 3-ին, ժամը 00.17-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.25-ին, մարվել՝ 01.34-ին:
Պարզվել է, որ Վանաձոր-Դսեղ ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում ամբողջությամբ այրվել է Է. Բ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 33 UT 515 պետհամարանիշի ավտոմեքենան:





























