Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը մինչեւ վերջին ակցիան թերահավատորեն է վերաբերվել, թե երբեւե մեր երկրում քաղաքացիական հասարակության նմուշներ կլինեն: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց ինքը՝ Լեւոն Անանյանը:
Ինչպես նաեւ նշեց, որ այն ինչ տեղի ունեցավ, պատվիրված չէր, այլ ինքնաբուխ էր: «Այսինքն ոչ թե քարոզի, թելադրանքի տակ էր, գնելու պարտադրանքի, քաղաքական շահերի դիտանկյունից եղավ: Այլ այդ ամենը ինքնաբուխ զուլալ ցոլացում էր, որի հետ էլ բարեբախտաբար մեր կառավարությունը հաշվի նստեց»,- ավելացրեց Լեւոն Անանյանը:





























