Խորվաթիայի Ռիեկա քաղաքում կայացել է Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնության 6-րդ տուրը։ Տղամարդկանց թիմում հաղթանակ չեն կարողացել տոնել Սամվել Տեր-Սահակյանը եւ Հրանտ Մելքումյանը, ովքեր 5-րդ տուրի արդյունքներով զբաղեցրել էին համապատասխանաբար 13-րդ եւ 17-րդ տեղերը։

Կանանց առաջնությունում վատ չի խաղում Լիլիթ Գալոյանը։ Հերթական տուրում նա հաղթել է Աննա Ռուշենինային։ Լիլիթը, իր ակտիվում ունենալով 5 միավոր, մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։