Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի «Ամբերի» «կույր» եւ «արագ» շախմատի մրցաշարին, որը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կկայանա մարտի 13-ից 25-ը։

Մեր շախմատիստի մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Բորիս Գելֆանդը, Վուղար Հաշիմովը, Վասիլի Իվանչուկը, Պյոտր Սվիդլերը, Ռուսլան Պոնոմարեւը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Սերգեյ Կարյակինը, Լենյեր Դոմինգեսը, Պերս եւ Յան Սմիթսները, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։