Եգիպտոսի նոր իշխանությունները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանին չեն տրամադրել իրենց տարածքը՝ Գազայի հատված անցնելու։ Հաշվի առնելով, որ դա միակ ուղին է, որով թուրք վարչապետը կարող էր հայտնվել պաղեստինյան անկլավի տարածքում, նրա այցը չի կայանա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցներին։
Նման ուղեւորության հնարավորության մասին խոսվել էր այն բանից հետո, ինչ Թել-Ավիվը Անկարայից պաշտոնապես ներողություն է խնդրել 2011-ին թուրքական «Մավի Մարմարա» նավը բռնելու համար։ էրդողանն անգամ պայմանավորվել էր Մուրսիի հետ՝ Եգիպտոսի տարածքով անցնելու համար, սակայն վերջինիս պաշտոնանկությունից հետո այդ այցը չի կայանա։
Գազայի հատվածում առայժմ պաշտոնապես չեն հայտարարել Էրդողանի այցը չեղյալ համարելու մասին։ Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն։
Եգիպտական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի նոր կառավարությունը թույլ չի տվել այցն իր տարածքով կատարել, քանի որ էրդողանը սատարում է իսլամիստներին:





























