Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հուլիսի վերջի դրությամբ, իրենց պատիժն է կրում 4752 դատապարտյալ ու կալանավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն՝ նրանցից 1174-ը կալանավորված են:
«Աբովյան» ՔԿՀ-ում կա 166 դատապարտյալ կին եւ 42 կալանավոր կին, 12 դատապարտյալ անչափահաս եւ 15 կալանավորված անչափահաս:
ՔԿՎ մամուլի ծառայությունից նշեցին, որ Հայաստանի ՔԿՀ-ներում վերաինտերգրման միջոցառումներ ու ծրագրեր են իրականացվում: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ՝ «Էրեբունի», «Սեւան», «Վանաձոր» ՔԿՀ-ներում համակարգչային դասընթացներ են կազմակերպվում, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում հասարակության մեջ վերաինտեգրվելու ծրագիր է իրականացնում:
ՔԿՀ-ներում սպորտային եւ մշակութային խմբեր են գործում, մրցույթներ կազմակերպվում:




























