«ONEArmenia» բարեգործական կազմակերպությունը հաջողությամբ ֆինանսավորել է իր երրորդ նախագիծը` նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանն ապահովել մաքուր ջրով: Կազմակերպությունը մեկ տարուց էլ պակաս է գործում, տեղեկացնում է «Asbarez»-ը:
«Թուֆենկյան» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող այս նախագիծը մեկնարկել է ընթացիկ տարվա հունվարից եւ կարողացել է հավաքել նախատեսված 22 193 դոլարի 65%-ը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է. «Յուրաքանչյուր սենթ կծառայի Քարոտանն ու շրջակա գյուղերը խմելու ջրով ապահովելուն: Քանի որ «ONEArmenia»-ն գործում է թափանցիկ եւ հաշվետու է հանրությանը, մենք բոլորին կտեղեկացնեք կատրված աշխատանքների մասին սկզբից մինչեւ վերջ»:
Ներկայումս «ONEArmenia»-ն բանակցում է «Թուֆենկյան» հիմնադրամի հետ` լրացուցիչ միջոցներն օգտագործելու վերաբերյալ: Միաժամանակ կազմակերպությունը պատրաստվում է Բերքաբեր գյուղում ջերմոցների կառուցման աշխատանքների մեկնարկին:




























