Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը եղել է Պենտագոնում եւ հանդիպել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելին։ Այս հանդիպումը, ինչպես որ նախկինները, օգտագործվել է Հայաստանից գանգատվելու փորձի համար։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Աբիեւը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «օկուպացիայի» մեջ, հիշատակել է ադրբեջանցի փախստականներին՝ ընդ որում լռելով հայ փախստականների մասին։
Աբիեւը հատուկ ընդգծել է, որ այս հարցում խնդիրներ է առաջացնում դեռեւս գործող 907-րդ ուղղումը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն հատկացնել, մինչեւ չդադարեցնի ագրեսիվ գործողությունները։ Նա իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացել է, որ եթե «ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի, եւ Ադրբեջանի հողերը չազատագրվեն, տարածաշրջանում կշարունակվի պահպանվել լարված ռազմա-քաղաքական դրություն»։





























