5 հնդիկ զինվորներ են սպանվել օգոստոսի 6-ին՝ Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան հատվածները տարաբաժանող հատվածում։ Հնդկական կողմի տվյալներով՝ զինծառաողնեը զոհվել են պարեկային ծառայություն իրականացնելիս։ Նրանց վրա են հարձակվել 20 պակիստանցիներ՝ «զինվորներ եւ ահաբեկիչներ», որոնք ապօրինաբար ներխուժել են Պակիստանի տարածքից։
Ինչպես հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը, բացի 5 սպանվածներից՝ եւս մեկ հնդիկ զինվոր է վիրավորվել, սակայն նա կարողացել է ողջ մնալ՝ թաքնվելով թփերում։ Այժմ այդ միակ վկան ցուցմունքներ է տալիս։
Սա տարեսկիզբից ի վեր Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ առաջին լուրջ միջադեպը չէ։




























