Վենեսուելայի բնակչուհիները տագնապում են. երկրում «մազերի մոլագարներ» են հայտնվել։ Նրանք հիմնականում կանայք են, հարձակվում են զոհի վրա եւ ակնթարթորեն կտրում մազերը։
Հետո «ավարը» հանձնում են գեղեցկության սրահներին, որտեղ որակյալ ապրանքի դիմաց լավ գին են վճարում։ Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով Diario Frontera պարբերականը, հանցագործները հաճախ սպառնում են անգամ զենքով։ Տեղաբնակները նրանց «պիրանյաներ» են կոչում։
Սակայն նրանց պատասխանատվության ենթարկել չեն կարող, քանի որ այդ երկրի օրենքի համաձայն՝ մազերի կողոպուտի համար պատիժ չի նախատեսվում։




























