Իռլանդիայում ձերբակալել են Դուբլինի 28-ամյա բնակիչ էրիկ էոնի Մարկեսին, որին կասկածում են խոշորագույն ընդհատակյան բիզնես-տերություն ստեղծելու մեջ, որը զբաղվում է մանկական պոռնոգրաֆիա ստեղծելով։

Այժմ հանցագործը կարող է արտահանձնվել ԱՄՆ-ին, գրում է The Daily Mail պարբերականը։ Նրան սպառնում է մինչեւ 30 տարի ազատազրկում։

Մարկեսը մեղադրվում է այնպիսի տեսահոլովակների եւ լուսանկարների տարածման եւ գովազդի մեջ, որտեղ անչափահասները ենթարկվում են սեռական ոտնձգությունների եւ կտտանքների։

Նա նաեւ ստեղծել է վիրտուալ հարթակ, որտեղ մանկապիղծները տեղեկություններ են փոխանակել, հաղորդում է NEWSru.com-ը։ Մարկեսը ձերբակալվել է օգոստոսի 1-ին։