Շոտլանդական հյուրանոցում մահացած են հայտնաբերվել 2 ռուսաստանցիներ՝ 27-ամյա տղամարդ եւ 35-ամյա կին։ Ըստ նախնական վարկածի՝ նրանք ինքնասպան են եղել։

Հետաքննությունը հաստատել է, որ նրանք մահացել են թունավորման արդյունքում։ Դեղերը հայտնաբերվել են մարմինների կողքին։ Հայտնաբերվել է նաեւ նրանց թողած գրությունը։

Ռուսների մարմինները Scotsman hotel հյուրանոցի համարում են մնացել առնվազն մեկ օր։ Բացի դեղերից, սանյակում հայտնաբերվել է նաեւ հրկիզվող հեղուկով տարա։ Ոստիկանները տարհանել են հյուրանոցի հաճախորդներին եւ փակել մերձակա փողոցները՝ խուսափելով պայթյունից։