Իսպանիայի դատարանը որոշել է ձերբակալել Մարոկկոյում 30 տարի ազատազրկման դատապարտված մանկապիղծին՝ կապված «փախուստի իրական սպառնալիքի առկայության ու նրա կողմից իրականացվող հանցագործությունների ծանրության հետ», հաղորդել են իսպանական իրավապահ մարմինները։

Հիշեցնենք, որ Մարոկկոյի թագավորը պատահաբար ներում էր շնորհել նաեւ մանկապիղծին, ինչը բողոքի ալիք է բարձրացրել այդ երկում։ Արդյունքում՝ միապետը չեղյալ է հայտարարել իր որոշումը։

Մարոկկոյի թագավորը պատահաբար ներում է շնորհել իսպանացի մանկապիղծին http://news.am/arm/news/165550.html

Մադրիդում պետք է բանակցեն երկու երկրների արդարադատության նախարարները ՝ Գալվանի գործի իրավական կողմերը կարգավորելու նպատակով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։