ԱՄՆ-ը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՔՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի նշանակմանը:
«Ես լավ եմ ճանաչում դիվանագետ Ջեյմս Ուորլիքին, նա պրոֆեսիոնալ ու շատ փորձառու դիվանագետ է: Նա աշխատել է նաեւ պետքարտուղարության Աֆղանստանի հարցերով բյուրոյում, իսկ վերջերս եղել է ԱՄՆ դեսպանը Բուլղարիայում: Ես սերտորեն աշխատել եմ նրա հետ եւ գիտեմ, որ նա լավ համանախագահ կլինի»,-հայտարարել է դեսպանը, հաղորդում է APA-ն:
«Մենք միշտ հույս ունենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դրական փոփոխություն կլինի, եւ ԱՄՆ-ը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի առաջ մղի կարգվորման գործընթացը»,-նշել է դեսպանը:
Մորնինգսթարն ընդգծել է այդ հակամարտության կարգավորման կարեւորությունը: Հարցին, թե երբ է ամերիկացի նոր համանախագհն այցելելու տարածաշրջան, դեսպանը պատասխանել է. «Ես չգիտեմ, բայց հույս ունեմ, որ դա կլինի մոտ ապագայում»:





























