Շոտլանդիայի Հարավային Լանարքշին կոմսությունում անհայտ անձը կրակ է բացել ձիաբուծարանում, որի հետեւանքով սպանվել է երկու մարդ, եւս մեկը՝ վիրավորվել է:
Ինչպես հայտնել է Sky News հեռուստաալիքը, ողբերգությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, Գլազգո քաղաքից 12 կմ հեռավորության վրա:
Նախնական տվյալներով՝ կասկածյալը ձերբակալվել է: Նրա անունը դեռ հայտնի չէ: Ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպի հետ կապված այլեւս ոչ մեկին չեն փնտրում եւ տեղի բնակիչներին ոչինչ չի սպառնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ձիավարության բոլոր դասընթացները չեղյալ են հայտարարվել, հետեւեք հայտարարություններին»,- ասվում է Meadowhead ֆերմայի կայքում:




























