ԱՄՆ 10 նահանգներում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ զենքի վաճառքը ինտերնետի միջոցով կարող է մեծ վտանգ հանդիսանալ հասարակության համար։ Օնլայն առեւտուրը թույլ է տալիս շրջանցել ամերիկյան օրենսդրությունը, որը վաճառողներին պարտավորեցնում է ստուգել գնորդների անցյալը եւ հոգեբանական վիճակը։

 «Երրորդ ուղի» կենտրոնի իրականացրած հետազոտության ընթացքում պարզվել է, որ ցանցում անընդհատ տեղադրվում են զենքի վաճառքի մոտ 15 հազար հայտարարություններ։

Զենքի ազատ վաճառքի սահմանափակման համար պայքարողները վաղուց են կենտրոնացել օրենքում առկա բացի վրա։ Այս դեպքում գնորդը կարող է մասնավոր անձից զենք ձեռք բերել՝ առանց մեղսունակության ստուգում անցնելու։ Ֆիզիկական անձինք զենքը վաճառում են ճիշտ այնպես, ինչպես եթե դա լիներ մեկ այլ ապրանք, փոխանցում է Russia Today-ը։

Զենքի նման վաճառք հնարավոր է 10 նահանգներում։ Անտեղ օրենսդիրները դեմ են քվեարկել օրենքին։ Հակառակ դեպքում բոլոր զինավաճառները կպարտավորվեին մեղսունակությունը ստուգող թեստ անցկացնել։ չնայած այս ամենին ամերիկյան հասարակական վայրերում ու կրթական հաստատություններում հրաձգության դեպքերը չեն դադարում։