ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին վիրահատել են՝ սրտի աորտայի ստենտավորում են կատարել:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով USA Today-ը, օգոստոսի 5-ին Ջորջ Բուշը բժշկական հետազոտություն է անցել, որի ժամանակ էլ նրան առաջարկել են վիրահատվել: Վիրահատական միջամտությունը հաջող է անցել, եւ Բուշն այժմ իրեն լավ է զգում: Նա նախատեսում է օգոստոսի 8-ին իր աշխատանքային գրաֆիկին վերադառնալ:
Ջորջ Բուշը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2009 թվականներին:




























