Ուկրաինայի Դոնեցկի երկրամասի Գոռլովկա քաղաքի «Ստիրոլ» քիմիական կոնցեռնում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվցել է 5 մարդ, հաղորդում է հանրապետության դատախազը։
Սկզբում հաղորդվում էր 1 զոհի եւ 3 վիրավորների մասին։ Տեղի է ունեցել գազի արտահոսք։
Մամուլի ծառայությունը հաղորդել է, որ վթարային-փրկարարական ծառայությունը չեզոքացրել է թերությունը կես ժամվա ընթացքում, սակայն զոհերի քանակը չի հստակեցրել։
Գործարանը պոտենցիալ վտանգավորներից է։ Այն Ostchem Group հոլդինգի կազմում է։




























