Պետերբուրգի դատարանը վճիռ է կայացրել Տաջիկստանի քաղաքացու նկատմամբ, որը ձերբակալվել էր քաղաքի Պուլկովո օդանավակայանում՝ սպամոքսում 700 գրամ հերոին անցկացնելու փորձի համար:
Ապրիլին Ջաբլոնբեկ Սամիեւը փորձել է օդանավակայանի մաքսակետով մոտ 700 գրամ հերոին անցկացնել, որը եղել է նրա ստամոքսում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Օդանավակայանում Սամիեւին ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները, նրան թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանք է առաջադրվել:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 8 տարվա ազատազրկման, որը նա կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում, հաղորդում է Vesti.ru-ն:




























