Ամերիկացի զբոսաշրջիկը Ֆլորենցիայի գլխավոր տաճարում փորձել է չափել Աստվածածնի արձանի մատը, որը վատ ավարտ է ունեցել: Արձանի մատը փոկվել է եւ ամերիկացին պետք է փոխհատուցի վերանորոգման ծախսերը:
Քանդակագործ Ջովաննի դ’Ամբրոջոյի աշխատանքի արդյունք հանդիսացող արձանը գտնվում է Դուոմո տաճարի թանգարանում: Քանդակագործն այն ստեղծել է մոտավորապես XIV-XV դարերում:
Ամերիկացին փորձել է չափել արձանի ճկույթը: Թե ինչու էր դա նրան անհրաժեշտ եղել, հայտնի չէ, սակայն անկախ ամեն ինչից, նրա պատճառով արձանը վնասվել է:
Զբոսաշրջիկն անմիջապես խոստովանել է իր մեղքը եւ ներողություն խնդրել թանգարանի աշխատակիցներից: Տեղի իշխանությունները ձերբակալել եւ հարցաքննել են ամերիկացուն, նշում է The Daily Mail-ը: Հնարավոր է, զբոսաշրջիկը ստիպված լինի փոխհատուցել արձանի վերանորոգման ծախսերը:
Թանգարանի ղեկավարությունը դժվարանում է նշել, թե որքան կարժենա արձանի վերականգնումը, հաղորդում է Russia Today-ը:




























