Ուգանդայի խորհրդարանը վիճելի օրենք է ընդունել, որով արգելվում են հրապարակային հանրահավաքները: Չնայած իրավապաշտպանների, կրոնական առաջնորդների, ընդդիմադիր գործիչների ու հասարակության խիստ հակազդեցությանը, օրենքն ընդունվել է:

Նոր օրենքի դեմ հանդես եկողները նշում են, որ նախագահ Յովերի Մուսեւենիի իշխող կուսակցությունը փորձում է խեղդել այլախոհությունը: Նոր օրենքի համաձայն՝ նույնիսկ մի քանի մարդ չեն կարող հավաքվել սեփական տան մոտ ու քաղաքական հարցեր քննարկել, նրանք դրա համար պետք է ունենան ոստիկանության թույլտվությունը, հաղորդում է BBC.-ի ռուսական ծառայությունը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օրենքի ընդունումը լուրջ հարված է համարում երկրում բաց քաղաքական քննարկումներին: