Ամերիկացի Ռոկնի Նյուելը, որը օգոստոսի 5-ին հարձակվել էր Ռոս քաղաքի (Փենսիլվանիայի նահանգ) վարչակազմի պաշտոնյաների վրա, երկար ժամանակ պայքար էր մղում հողատարածքի համար:

2012-ին քաղաքապետարանը որոշել էր Նյուելին արտաքսել իրեն պատկանող հողատարածքից, ապա այն վաճառել աճուրդում: Այդ ժամանակ Նյուելը հայտարարել էր, որ այդ որոշումն ամբողջությամբ կկոտրի իր կյանքը, քանի որ ինքն այլեւս ոչինչ չունի եւ գնալու տեղ էլ չունի: Քաղաքապետարանում այդ հայտարարություններին լուրջ չեն վերաբերվել, հաղորդում է CNN-ը:

Խնդիրն այն է, որ Նյուելն իր հողատարածքում փոքր շինություն կառուցելու թույլտվություն է ստացել, բայց մեծ բնակելի տուն է կառուցել, որում էլ ապրել է: Դա հակասում է տեղի օրենքներին եւ նրանից դեռեւս 18 տարի առաջ պահանջել են վերացնել խախտումը:

Օգոստոսի 5-ի երեկոյան Նյուելը եկել է քաղաքապետարան, որտեղ ընթանալիս է եղել քաղաքապետարանի նիստը: Օպտիկական նշանոցով ատրճանակով զինված Նյուելը շենքի դրսի կողմից կրակ է բացել: Նրան հաջողվել է վնասազերծել եւ ձերբակալել դեպքի վայրում, երբ պաշտոնյաներից մեկը պատասխան կրակ է բացել իր զենքից եւ վիրավորել Նյուելին:

Փոխհրաձգության արդյունքում զոհվել է 3 մարդ, մի քանիսը վիրավորվել են, այդ թվում անհայտ տղամարդը: Նրա արարքի դրդապատճառներն անհայտ են: